Գոռ Մանուկյանը տեղափոխվել է «Լոռի»: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Մանուկյանը Երեւանի «Փյունիկի» սան է, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը։ Հանդես է եկել նաեւ «Ալաշկերտում»։ 27-ամյա դարպասապահը Հայաստանի չեմպիոն է, եռակի գավաթակիր և սուպերգավաթակիր Մանուկյանը հանդես է եկել Հայաստանի Մ19, Մ21 եւ ազգային հավաքականներում։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am