Գոռ Մալաքյանը կխաղա «Արարատում»

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել Գոռ Մալաքյանի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: 27-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմն էր «Փյունիկը», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում: Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», ուկրաինական «Ստալում», «Շիրակում», «Ալաշկերտում» և «Փյունիկում»:

Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները: Գոռ Մալաքյանը նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Հիշեցնենք, որ Երևանի «Արարատում» է խաղում նաև Գոռ Մալաքյանի եղբայրը՝ Էդգարը: