Գոնչարն ու Տատարկովը հեռացել են «Փյունիկից»

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ թիմից հեռացել են 28-ամյա պաշտպան Իգոր Գոնչարը և 26-ամյա կիսապաշտպան Նիկիտա Տատարկովը։ Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։ 2 ֆուտբոլիստներն էլ ձմռանն էին միացել «Փյունիկին»։ Գոնչարը «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, Տատարկովը նույնպես 13՝ դառնալով 2 գոլի հեղինակ։