Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը պայմանագիր է կնքել 28-ամյա ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ։ Գոնչարը հանդես է եկել ուկրաինական «Խմելինցկի», «Օբոլոն», «Շախտյոր», «Գովերլա», Վորսկլա», «Գորնյակ-Սպորտ» և «Լվով» թիմերում։
Գոնչարը հանդես է եկել նաև Սլովակիան ներկայացնող «Սենիցայում»։ Ուկրաինացի պաշտպանի վերջին ակումբն եղել է Երևանի Ալաշկերտը։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am