Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի խաղում Մադրիդի «Ռեալը», շնորհիվ Կարիմ Բենզեմայի դուբլի, հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային» և առաջին տեղով դուրս եկավ հաջորդ փուլ:
Հաշվետու մրցավեճում ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում խփեց իր 49-րդ և 50-րդ գոլերը: Այս ցուցանիշով նա հավասարվեց Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
Հավելենք, որ հանդիպումը թվով 527-րդն էր (բոլոր մրցաշարերում) Բենզեմայի համար որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող: Այս ցուցանիշով նա հավասարվեց Ռոբերտո Կառլոսին՝ թիմում անցկացրած խաղերի քանակով լեգեոներների շրջանում:
իացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am