Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: Հյուրերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը: Վերջինս դա արեց 20 տարեկան 255 օրական հասակում:
Կիսապաշտպանը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Պրեմիեր լիգայի շրջանակներում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դառնում «Էնֆիլդում»:
Ֆոդենը խփեց իր 10-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող խաղացողների մեջ, որոնք մինչ այս պահը առնվազն 10 գոլ են խփել ամենաերիտասարդը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է (20 տարեկան 201 օրական): Նորվեգացուց հետո ամենաերիտասարդը հենց Ֆոդենն է:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am