Ղուկասյանն ու Բակալյանը կխաղան «Լոռիում»

Վանաձորի «Լոռին» համալրումներ ունի: Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի շարքերը համալրել են Ղուկաս Պողոսյանն ու Վարդան Բակալյանը: Երկուսն էլ «Փյունիկի» սան են:

Ղուկասյանը հանդես է եկել «Բանանցում», «Շիրակում», «Վանում», «Ալաշկերտում» և  բելառուսական «Գորոդեայում»։ 27-ամյա եզրային հարձակվողը Հայաստանի չեմպիոն է, հնգակի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 ր ազգային հավաքականներում։

Բակալյանը խաղացել է «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում»։ Հայաստանի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos