Գերմանիան առաջին անգամ պարտվեց Եվրոյի մեկնարկային տուրում

Եվրոպայի առաջնության խմբային փուլի մեկնարկային տուրում Գերմանիան նվազագույն հաշվով պարտվեց Աշխարհի չեմպիոն Ֆրանսիային: Բունդեսթիմն առաջին անգամ պարտվեց Եվրոյի մեկնարկային կազմում: Մինչ այս նա 12 նման հանդիպում էր անցկացրել, տարել էր 7 հաղթանակ ու հինգ անգամ խաղացել էր ոչ-ոքի: Մինչ այս միակ հավաքականը, որը հաղթել է Եվրոպայի առաջնությունում մեկնարկային տուրում պարտվելուց հետո, Հոլանդիայի ընտրանին է: Հոլանդացիները դա արել են 1988 թվականին: