Սեպտեմբերի 3-ին՝ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Անցած խաղարկության եզրափակչի մասնակիցներ «Նոան» և «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչ փուլից: Խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) կանցկացվեն երկուական խաղով: Վիճակահանությունն անցկացրել է Հայաստանի Մ-15 հավաքականի ֆուտբոլիստ Միշել Այվազյանը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Կույր վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
- «ԲԿՄԱ» — «Լոռի ՖԱ»
- «Վեստ-Արմենիա» — «Գանձասար-Կապան»
- «Վան» — «Նորավանք»
- «Արարատ» — «Սևան»
- «Ուրարտու» — «Փյունիկ»
- «Շիրակ» — «Ալաշկերտ»
Զույգերում առաջինը նշված ակումբները առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ: