Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլում մեր ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
- Լուան Բարբոսա — «Ֆունդաո» (Պորտուգալիա)
- Էմին Ղարաբեքյանս — «Մոբելկարիմի» (Իրան)
- Ռոբերտ Բոյարկին — «Ռոստով» (Ռուսաստան)
- Սարո Գալստյան — «Լեո»
- Գարեգին Մաշումյան — «Լեո»
- Համլետ Մանուկյան — «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
- Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)
- Վլադիմիր Սանոսյան — «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
- Դավիթ Ասլանյան — «Սիպար» (Տաջիկստան)
- Արթուր Մելքոնյան — «Ստոլիցա» (Բելառուս)
- Էնրիկե Դա Սիլվա — «Բեթուն» (Ֆրանսիա)
- Վիկտոր Դե Սոուզա — «Լյուբավա» (Լեհաստան)
- Ռաֆիկ Բաղդասարյան — «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
- Ջոնաթան Բրունո Սանտիագո — «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
- Ռաֆիկ Մելիքյան — «Արարատ-Արմենիա»
- Նիկիտա Խրոմիխ — «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
- Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am