Ֆուտզալի Հայաստանի հավաքականը շարունակում է մարզումները

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզումները՝ նախապատրաստվելով Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Այս անգամ հավաքական են հրավիրվել աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկը՝ Ռուսաստանի սուպերլիգան ներկայացնող երկու ֆուտբոլիստներ՝ Նիկիտա Խրոմիխը Սամարայի «Դինամո» թիմից, և Դենիս Նեվեդրովը «Տյումենից»: Խրոմիխն արդեն միացել է հավաքականին, իսկ Նեվեդրովը, ինչպես նաև դարպասապահ Լուան Բարբոսան և Ջոնաթան Բրունո Սանտիագոն կմիանան հավաքին ավելի ուշ:   

ՀՖՖ TV-ի թղթակիցը ներկա է եղել հերթական մարզմանը և զրուցել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Գարեգին Մաշումյանի, Գամլետ Մանուկյանի և Նիկիտա Խրոմիխի հետ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am