«Միլանը» 18-րդ 11 մետրանոցը խփեց՝ կրկնելով Սերիա «A»-ի ռեկորդը

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը: Մրցավեճում միլանցիները 18-րդ 11 մետրանոցը վաստակեցին ընթացիկ մրցաշրջանում՝ կրկնելով 2019/20 մրցաշրջանում «Լացիոյի» ռեկորդը: Սա առաջնության ռեկորդ է:  Հիշեցնենք, որ «Միլանը» զբաղեցնում է երրորդ տեղը՝ վաստակած 75 միավորով: