Եվրոյում ֆինների առաջին հարվածն ավարտվեց գոլով

Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակներում Ֆինլանդիան հաղթեց Դանիային 1:0 հաշվով: Խաղի միակ և հաղթական գոլը խփեց Յոել Պոյանպալոն:

Ֆիններն իրենց պատմության մեջ առաջին անգամ են մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Պոյանպալոն ոչ միայն առաջին գոլը խփեց ֆինների Եվրոյի եզրափակիչ փուլի շրջանակներում, այլ նաև դա արեց առաջին հարվածով:

Խաղում աչքի ընկավ նաև Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Լուկաշ Գրադեցկին՝ որսալով գնդակը 11 մետրանոց հարվածից հետո: Գրադեցկին երրորդ դարպասապահն է, որին հաջողվում է նորամուտի խաղում ետ մղել 11 մետրանոց Պշեմիսլավ Տիտոնի (Լեհաստան — Հունաստան՝ 2012) և Տրոլ Ռասմուսենից (Դանիա — Իսպանիա՝ 1988) հետո: