FIFPRO․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլիստներին որակազրկել է առանց էական ապացույցների

FIFPRO-ն (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիների միջազգային ֆեդերացիա: Ունի 65 անդամ: Հայաստանը չի մտնում նրա կազմի մեջ, քանի որ չունի նման կառույց) անդրադարձել է հայկական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված խաղացողների որակազրկման հարցի հետ: Աղբյուրին հայտնի է, որ ամիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական ու էթիկայի կոմիտեն ցմահ որակազրկել է ուկրաինացի մի շարք խաղացողների: Համաձայն որոշման մի շարք խաղացողների արգելվել է զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: 
«Անհանգստացած ենք, որ խաղացողների նկատմամբ սանկցիաներ են կիրառվում՝ հիմնվելով այսպես ասած սպորտային տվյալներ տրամադրողների վրա առանց որևէ էական ապացույցների»,- նշված է հայտարարությունում:
FIFPRO-ն նշել է, որ շարունակում են աջակցել պայմանավորված խաղերի դեմ պայքարին, սակայն չեն կարող համաձայնել նրա հետ, որ ֆուտբոլի ազգային ասոցիացիաները սանկցիաներ են կիրառում խաղացողների նկատմամբ առանց իրավական համապատասխան գործընթանցների՝ հիմնվելով սպորտային տվյալներ տրամադրողների զեկույցների վրա:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիների միջազգային ֆեդերացիան նշել է մի քանի կետ կապված ՀՖՖ համապատասխան մարմնի կողմից կայացրած որոշման հետ:
  • Խաղացողները տեղեկացված չեն եղել ոչ մի գործընթացի մասին մինչև որոշումը:
  • Խաղացողների նկատմամբ կիրառվել են սանկցիաներ, բայց նրանց չեն լսել:
  • Խաղացողները պետք է որոշակի գումար վճարեին ՀՖՖ, որպեսզի ստանային որոշումն ու նյութերը, որոնց հիման վրա կայացվել էր որոշումը:
  • Որոշումը հիմնված է եղել միայն սպորտային տվյալներ տրամադրողների զեկույցների վրա
Հաղորդագրությունում նշվում է՝ որպեսզի խաղացողները բողոքարկեն ՀՖՖ կայացրած որոշումը սպորտային արբիտրաժային դատարանում (CAS), նախապես պետք է վճարեն 20 հազար շվեյցարական ֆրանկ: Գումարի չափն ավելացել է, որովհետև ՀՖՖ-ն հրաժարվել է վճարել ծախսերի իր մասը: Վերը նշվածը լուրջ խոչընդոտ է հանդիսացել խաղացողների համար, որոնք ձգտում են արդարության:  FIFPRO-ն շարունակում է պնդել, որ կարգապահական վարույթներն, ինչպես նաև բողոքարկումների ցանկացած գործ պետք է լինի անվճար:

Ի հավելումն այդ ամենի FIFPRO-ն օրինակ է բերել մեկ այլ գործով՝ նշելով. «Կարևոր է ընդգծել, որ վերջերս առանձին գործով (Իգոր Լաբուցն ընդդեմ Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի), որը բավականին երկար է տևել, իսկ բողոքարկումն արժեցել է մեծ գումարներ, CAS-ը չեղյալ է համարել կիրառված սանկցիայի որոշումը, որը հիմնված է եղել սպորտային տվյալների զեկույցների վրա»:

Նշենք նաև, որ բացի ուկրաինացի ֆուտբոլիստներից, որակազրկվել են նաև հայազգի ֆուտբոլիստներ, մարզիչներ և չինովնիկներ (ընդհանուր առմամբ 68 հոգի)։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos