Ակումբներին թույլատրել են բաց չթողնել խաղացողներին ազգային հավաքականներ

ՖԻՖԱ-ն հաստատել է կանոնների նոր փաթեթը: Կետերից մեկի համաձայն՝ ակումբը կարող է իր խաղացողին բաց չթողնել ազգային ընտրանուց հրավեր ստանալու դեպքում: 

Կանոնը ժամանակավոր է և ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև աշխարհը չհաղթահարի համավարակը:

Եթե ֆուտբոլիստը ազգային հավաքականից վերադառնալուց հետո պետք է կարանտինում մնա, ապա ակումբն իրավունք ունի մերժել հրավերը: Եթե ֆուտբոլիստի մեկնումն ու ժամանումը երկարատև է, ապա ակումբն իրավունք ունի մերժել ազգային հավաքականից հրավերը: Մնացած դեպքերում ակումբները պարտավոր են դրական լուծում տան ազգային հավաքականից խաղացողին հրավիրելու հարցին: 

Hot Videos