FiFA The Best. Լևանդովսկին լավագույն ֆուտբոլիստ, Կլոպը՝ լավագույն մարզիչ

«FiFA The Best 2020» ամենամյա միջոցառման ընթացքում հայտնի են դարձել անցնող տարվա լավագույնների անունները: Քվեարկության արդյունքներով տարվա լավագույն խաղացողի մրցանակին արաժանցել է Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային ընտրանու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ տարին անընդմեջ լավագույն մարզչի մրցանակը բաժին է հասել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

Կազմվել է նաև անցնող տարվա խորհրդանշական հավաքականը՝ Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ» Անգլիա), Տրենտ Արնոլդ («Լիվերպուլ» Անգլիա),  Վիրջիլ վան Դիյկ «Լիվերպուլ» («Լիվերպուլ» Անգլիա), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ» Իսպանիա), Ալֆոնսո Դեյվիս («Բավարիա» Գերմանիա), Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի» Անգլիա), Տիագո Ալկանտարա («Բավարիա» Գերմանիա / «Լիվերպուլ» Անգլիա), Ջոշուա Կիմիխ («Բավարիա» Գերմանիա), Լիոնել Մեսսի («Բարսելոնա» Իսպանիա), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս» Պորտուգալիա):

2020 թվականի տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն գոլի հեղինակին, արժանացել է անդլիական «Տոտենհեմի» խաղացող Հոն Մին Սոնը: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos