«Ինտերի» վեցերորդ Սուպերգավաթը

Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության խաղում «Ինտերը» 2։1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» և դարձավ  Իտալիայի սուպերգավաթակիր։ Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Ուեսթոն Մաքքենին, 35-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով «Ինտերից» աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը։ Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին «Ինտերին» հաղթանակ պարգևեց Ալեքսիս Սանչեսը։ «Ինտերը» վեցերորդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր: Ռեկորդը պատկանում է «Յուվենտուսին», որին հաջողվել է ավարը վերցնել 9 անգամ։