24 գոլ՝ 27 խաղում. Բենզեման շարունակում է խփել ու գոլայիններ կատարել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում («Մադրիդ» — «Ատլետիկ»` 2:0) չվրիպեց 11 մետրանոցից ու իր 24-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում։

34-ամյա ֆրանսիացին Լա լիգայի 20 խաղում խփել է 17 գոլ, Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 5 խաղում՝ 5, իսկ Սուպերգավաթի խաղարկության խաղերում՝ 2 գոլ։ Նա կատարել է նաև 9 գոլային փոխանցում։ Կարիմը նաև 2021 թվականի աշնանը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 7 խաղում խփել է 5 գոլ: