Բիլբաոյի «Ատլետիկի» վեցերորդ եզրափակիչը

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» եւ պատմության մեջ վեցերորդ անգամ դուրս եկավ եզրափակիչ եւ առաջին անգամ երկրորդ տարին անընդմեջ: Բասկերը կարող են երկու երկրորդ անգամ անընդմեջ հաղթել մեկ մրցաշարում: Առաջին անգամ նման բան տեղի է ունեցել 1983 եւ 1984 թվականին: Այդ ժամանակ երկու անգամ անընդմեջ հռչակվել են Իսպանիայի չեմպիոն: