Հինգից հինգ. «Մադրիդը» կրկնեց 57 տարվա ռեկրոդը

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Բարսելոնայի» հետ, հաղթեց (3:2) ու անցավ եզրափակիչ: Բոլոր մրցաշարերը հաշվի առած «Մադրիդն» երկրորդ անգամ է պատմության մեջ հինգ անընդմեջ Կլասիկոյում հաղթում «Բարսելոնային»: Մինչ այս նման բան տեղի էր ունեցել 1962 թվականից մինչև 1965 թվականն ընկած ժամանակահատվածում: