Լևանդովսկին Հոլանդիայի հետ խաղում ոչ մի հարված չի կարողացել կատարել

«Բարսելոնայի» հարձակվող և Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին Ազգերի լիգայի խմբային փուլի Հոլանդիայի հետ խաղում (0:2) այդպես էլ չի կարողացել հարվածել մրցակցի դարպասին։

Կատալոնական ակումբի ներկայիս լավագույն ռմբարկուն իր հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեներից և անցկացրել ամբողջական հանդիպում, բայց չի կարողացել սպառնալ հոլանդացիների դարպասին։

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի հինգ տուրերից հետո լեհերը երրորդն են իրենց խմբում, որտեղ ընդգրկված են Հոլանդիայի, Բելգիայի և Ուելսի հավաքականների հետ։