Մբապեն ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում

Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբի 5-րդ տուրում Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Ավստրիայի հավաքականին։ Ֆրանսիայի հավաքականի կազմում հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, ով, այդպիսով ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում։

Մբապեն իր հաշվին գրանցել է 28 գոլ և դեռևս 10-րդ տեղը կիսում է  Յուրի Ջորկաեֆի հետ, ով 28 գոլի հեղինակ է  դարձել 82 խաղում, իսկ Մբապեն՝ 58։