Մեսսին շրջանցել է Ռոնալդուի ռեկորդը

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խփած գոլերի քանակով շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ առանց 11 մետրանոցների։

Արգենտինացին Լիգա 1-ի 8-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղում (1:0)  հաղթական գոլի հեղինակ է դարձել և խփել է իր 672 գոլը խաղային իրավիճակներից՝ գերազանցելով Ռոնալդուին, ով իր ակտիվում ունի առանց 11 մետրանոցների խփված 671 գոլ։

Միևնույն ժամանակ, 37-ամյա պորտուգալացին խփած գոլերի ընդհանուր քանակով դեռ առաջ է 35-ամյա Մեսսիից՝ 816-ը ընդդեմ 774-ի։ Բայց Կրիշտիանուն 146 հանդիպում ավել է անցկացրել Լեոյից։