«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի մեկնարկային տուրում հյուրընկալվելիս ջախջախիչ՝ 6։1 հաշվով հաղթել է «Այնտրախտին» ու  Բունդեսլիգայի ռեկորդ սահմանել։

Հիշեցնենք, որ այս խաղի առաջին կեսում մյունխենցիները 5 գոլի հեղինակ դարձան։ Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը՝ մինչ այս Բունդեսլիգայի պատմության մեջ ոչ մի թիմի չէր հաջողվել մեկնարկային տուրի առաջին կեսում 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Նշենք, որ «Բավարիան» Գերմանիայի գործող չեմպիոնն է։ Մյունխենցիները վերջին 10 մրցաշրջաններում անընդմեջ դարձել են Բունդեսլիգայի հաղթող։