«Լիվերպուլի» սենեգալցի նախկին հարձակվող Սադիո Մանեն, ով օրեր առաջ դարձավ «Բավարիայի» ֆուտբոլիստ 2016/17 թվականների իր նորամուտից ի վեր երկրորդ ամենաշատ հանդիպման հաշիվ բացած խաղացողն է Պրեմիեր լիգայում։
30-ամյա հարձակվողը «Լիվերպուլին» միանալուց հետո Անգլիայի առաջնության 38 խաղերում կարողացել է բացել հանդիպման հաշիվը, որը համարվում երկրորդ լավագույն արդյունքը։
Մանեից ավելի շատ տվյալ ժամանակահատվածում հանդիպման հաշիվը բացել է միայն Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը՝ 43 անգամ։