«Միլան» ու «Ինտեր». առաջինն ու երկրորդը՝ երկրորդ տարին անընդմեջ

«Միլանն» ու «Ինտերը» պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի  «A» սերիայում երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրեցին առաջին երկու հորիզոնականները։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Միլանը» «A» սերիայում անցկացրած 38 խաղում վաստակած 86 միավորով դարձավ չեմպիոն,իսկ «Ինտերը»՝ 84 միավորով երկրորդն էր ։ Իսկ ահա 2020/21 մրցաշրջանում այս թիմերը մրցաշարային աղյուսակում հակառակ դիրքերը զբաղեցրեցին՝ «Ինտերը» վաստակած 91 միավորով առաջինն  էր, իսկ «Միլանը»՝  79 միավորով երկրորդն էր։