Ֆիլ Ֆոդենը ավելի շատ Պրեմիեր լիգայի գավաթ է նվաճել, քան Ռոնալդուն, Լեմպարդը և այլ անվանի խաղացողներ

«Մանչեսթեր Սիթիի» երիտասարդ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը տպավորիչ նվաճման է հասել Անգլիայի առաջնությոնում։

Խաղացողը մանչեսթերյան ակումբի կազմում արդեն հասցրել է չորս անգամ դառնալ Պրեմիեր լիգայի հաղթող և դա այն դեպքում, որ մեկ շաբաթ անց նոր կլրանա նրա 22 ամյակը։

Ստացվում է, որ Ֆոդենը իր դեռևս կարճ կարիերայում  նվաճել է ավելի շատ Պրեմիեր լիգայի գավաթ, քան Կրիշտիանու Ռոնալդուն, Ֆրենկ Լեպարդը, Պատրիկ Վիեյրան և Յայա Տուրեն՝ ովքեր Անգլիայի չեմպիոն են դարձել երեքական անգամ։