Տեո Էրնանդեսը 2021/22 մրցաշրջանի Սերիա «A»-ի ամենաարդյունավետ պաշտպանն է

«Միլանի» ֆրանսիացի ձախ պաշտպան Տեո Էրնանդեսը ընթացիկ մրցաշրջանում դարձել է Իտալիայի առաջնության ամենաարդյունավետ պաշտպանը։

24-ամյա խաղացողը 2021/22 մրցաշրջանում Սերիա «A»-ում իր ակտիվում գրանցել է 11 օգտակար գործողություն՝ 5 գոլի և 6 գոլային փոխանցման տեսքով, ավելի շատ քան ցանկացած այլ պաշտպան։

Բացի այդ Տեոն նաև ընթացիկ մրցաշրջանում լավագույն արդյունքը ունի միջինը մեկ խաղում ամենաշատ տարածություններ հաղթահարած ֆուտբոլիստների ցուցակում՝ 68880 մետր։