Սալահը պատմական նվաճման է հասել Պրեմիեր լիգայում

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը պատմական նվաճման է հասել Պրեմիեր լիգայում։

29-ամյա եզրայինը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության չորրորդ խաղացողը, որին հաջողվել է մեկ մրցաշրջանում լինել առաջատար թե ռմբրկուների պայքարում, թե գոլային փոխանցումների՝ խփելով 23 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։

Եգիպտացուց առաջ նման արդյունք մեկ մրցաշրջանում կարողացել էին գրանցել միայն Էնդի Քոուլը՝ 1993/94, Ջիմի Ֆլոյդ Հասելբանկը՝ 1998/99, և Հարի Քեյնը` 2020/21 թվականներին։

Բացի դա Սալահը «Լիվերպուլի» հետ անցկացրած հինգ մրցաշրջաններից երեքում արժանացել է Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին և այս ցուցանիշով զիջում է միայն «Արսենալի» լեգենդար ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրիին։