«Բորուսիան» կրկնել է Բունդեսլիգայի հակառեկորդը՝ մրցաշրջանի ընթացքում բաց թողնելով 52 գոլ

Դորտմունդի «Բորուսիան» կրկնել է բաց թողած գոլերի քանակով Բունդեսլիգայի հակառեկորդը։ Այս մրցաշրջանում դորտմունդյան ակումբը 34 խաղում բաց է թողել 52 գոլ, չնայած դա չի խանգարել առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնել։

Մինչ այս Բունդեսլիգայում նույնքան գոլ էին բացթողել՝ 1973/74 մրցաշրջանում՝ Մյունխենգլադբախի «Բորուսիան» և 1976/77 մրցաշրջանում՝ «Շալկե-04»-ը։