Իտալիայի «A» սերիայի վերջին՝ 38-րդ տուրի՝ «Տորինոյի» (3։0) հետ խաղում «Ռոմայի» անգլիացի հարձակվող Տեմի Աբրահամը դարձավ դուբլի հեղինակ և նոր ռեկորդ սահմանեց։ Աբրահամը դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով Իտալիայի «A» սերիայում դառնում է 17 գոլի հեղինակ։
Նախկին ռեկորդը պատկանում էր «Ինտերի» ֆուտբոլիստ Ջերի Հիտչենսին, ով 1961/62 մրցաշրջանում «A» սերիայում դարձել էր 16 գոլի հեղինակ։