Հարի Քեյնը 2018 թվականից ի վեր չի վրիպել 11 մետրանոցից

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը տպավորիչ արդյունք է գրանցել 11 մետրանոց հարվածների անթերի իրացմամբ։

28-ամյա հարձակվողը իր վերջին 23 11 մետրանոցներից՝ ներառյալ հետխաղյա հարվածաշարերը չի վրիպել ոչ մի անգամ հստակ գրավելով մրցակիցների դարպասները։

Այսպիսով ստացվում է, որ Քեյնը 2018 թվականի փետրվարին կայացած «Լիվերպուլի» հետ խաղից հետո դեռ չի վրիպել ոչ մի 11 մետրանոց հարվածից։