Մբապեն անցկացնում է կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը

«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում անցկացնում է կարիերայի ամենաարդյունավետ ակումբային մրցաշրջանը։

23-ամյա խաղացողը 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում փարիզյան թիմի կազմում կատարել է 55 օգտակար գործողություն՝ 35 գոլի և 20 գոլային փոխանցման տեսքով։

Սա Ֆրանսիացու ակումբային կարիերայի արդյունավետության դեռևս ամենաբարձր ցուցանիշն է, որը նա գրանցել է մինչ այժմ։