Սիմիոնեն գերազանցեց Անչելոտիին՝ մադրիդյան դերբիներում տոնած հաղթանակների քանակով

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում «Ատլետիկոն» 1։0 հաշվով հաղթեց «Ռեալին»։ Սա 15-րդ մադրիդյան դերբին էր, երբ իրենց թիմերի ղեկին էին Դիեգո Սիմիոնեն և Կարլո Անչելոտին։  Նշենք, որ այդ խաղերում 6 անգամ հաղթել է արգենտինացի մասնագետի թիմը, իսկ 5-ում հաղթել է Իսպանիայի նորընծա չեմպիոն «Ռեալը», իսկ 4 խաղում գրանցվել է  ոչ-ոքի արդյունք։