«Ասթոն Վիլայի» անգլիացի հարձակվող Դենի Ինգսը ընթացիկ մրցաշրջանում կրկնել է Պրեմիեր լիգայում գրանցված յուրօրինակ նվաճում։
29-ամյա ֆուտբոլիստը դարձել է Անգլիայի առաջնությունում հանդես եկող երկրորդ խաղացողը, ով իր նախկին թիմի՝ «Բարնլիի» հետ անցկացրած վերջին չորս խաղերից յուրաքանչյուրում դարձել է գոլի հեղինակ։
Պրեմիեր լիգայում նման նվաճման առաջին անգամ հասել է Քրեյգ Բելամին՝ «Նյուքասլում» հանդես գալու տարիներին։