Լուկակուն «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում  138 վայրկյանում դուբլ է գրանցել

Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Չելսի» — «Վուլվերհեմփթոն» խաղում (2։2) տան տերերի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն 138 վայրկյանում կարողացել է դառնալ դուբլի հեղինակ։

Լուկակուն առաջին գոլը հեղինակեց 56-րդ րոպեին` հստակ իրացնելով 11 մերանոց հարվածը, իսկ մի քանի վայրկյան անց Քրիստիան Պուլիշիչի փոխանցումից հետո խփեց երկրորդ գնդակը։

28-ամյա ֆուտբոլիստը այս դուբլի շնորհիվ դարձավ ընթացիկ մրցաշրջանում «Ազնվականների» լավագույն ռմբարկուն՝ բոլոր մրցաշարերում խփելով 14 գոլ։