Սիլվան գերազանցել է Կարպինի ռեկորդը

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի՝ «Լևանտեի»(1։2) հետ խաղում «Ռեալ Սոսիեդատի» միակ գոլի հեղինակը դարձավ Դավիդ Սիլվան։ Ինչպես հաղորդում է  COPE-ն, Սիլվան 36 տարեկան և 118 օրեկանում դարձել է բասկյան ակումբում  ամենատարեց հասակում գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։ Այդպիսով, Սիլվան գերազանցեց Վալերի Կարպինի ռեկորդը, ով «Ռեալ Սոսիեդատում» գոլի հեղինակ էր դարձել 36 տարեկան և 59 օրեկան հասակում։