«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ նվաճման է հասել եվրոպական մրցաշարերին մասնակցող անգլիացի խաղացողների շրջանում։
24-ամյա ֆուտբոլիստը եվորպական ակումբային մրցաշարերի կարգով երրորդ՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում ընթացիկ մրցաշրջանում հեղինակել է 9 գոլ։
Անգլիացի միակ խաղացողները, ովքեր եվրագավաթային մրցաշարի մեկ խաղարկության ընթացքում խփել են ավելի շատ գոլ եղել են Ալան Շիրերը՝ 2004/05 թվականների ՈՒԵՖԱի գավաթում (ներկայի Եվրոպա լիգա) 11 գոլ և Սթեն Բոուլզը՝ 1976/77 թվականների ՈՒԵՖԱ-ի գավաթում 11 գոլ։