Կլոպը չորրորդ մարզիչն է, ով կարողացել է չորս անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորիչ նվաճման է հասել Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ։

Գերմանացի մասնագետը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խաղարկության եզրափակիչ է դուրս եկել չորս անգամ՝ մեկ անգամ Դորտմունդի «Բորուսիայի» և երեք անգամ «Լիվերպուլի» հետ։

Այս ցուցանիշով Կլոպը հավասարվել է այնպիսի անվանի մարզիչների, ինչպիսիք են Մարչելո Լիպին, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը և Կառլո Անչելոտին։