«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարիերայի ընթացքում 9 անգամ մրցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ, որոնցից 8-ում պարտվել է։ Այսպես, «Չելսին» Անչելոտիի գլխավորությամբ 4 անգամ է մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որոնցից երեքում պարտվել է։ Միակ հաղթանակը տոնել է 2010/2011թթ․ մրցաշրջանում՝ ԱՊԼ-ի շրջանակներում կայացած խաղում(2:0)։
«Էվերտոնը» Անչելոտիի գլխավորությամբ ևս 4 անգամ է մրցել «Սիթիի» հետ և բոլոր խաղերում էլ պարտվել է, իսկ ահա «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ միայն մեկ անգամ է մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվել է 3։4 հաշվով։