«Ֆուլհեմը» «Մանչեսթեր Սիթիից» հետո երկրորդ թիմն է, որին հաջողվել է Չեմպիոնշիփում մեկ մրցաշրջանի ընթացքում  հատել 100 գոլի սահմանը

Չեմպիոնշիփի 45-րդ տուրում «Ֆուլհեմը» ջախջախիչ՝ 7։0 հաշվով հաղթեց «Լուտոնին» և իր խփած գոլերի թիվը հասցրեց 106-ի։ «Ֆուլհեմը» «Մանչեսթեր Սիթիից» հետո  դարձավ երկրորդ թիմը, որին հաջողվել է Չեմպիոնշիփում մեկ մրցաշրջանի ընթացքում հատել 100 գոլի սահմանը։ Նշենք, որ 2001/2002թթ․ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 108 գոլ էր խփել։