«Գրանադան» պատմական հակառեկորդ է գրանցել Լա Լիգայում

Այսօր Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում կայացած «Գրանադա» — «Սելտա» խաղում (1։1) ընթացիկ մրցաշրջանում տան տերերը խփեցին իրենց հերթական ինքնագոլը։

Ռոբերտ Մորենոյի սաները ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել են հեղինակել երեք ինքնագոլ, ավելի շատ քան 21-րդ դարում Լա Լիգայում անցկացրած իրենց նախորդ ինը մրցաշրջանները միասին վերցրած։