«Ռեալը» տիտղոսների քանակով գերազանցեց «Բարսելոնային»

«Ռեալը» պատմության մեջ նվաճած տիտղոսների քանակով գերազանցեց «Բարսելոնային»։ Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» ժամկետից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ մինչ այդ դարձել էր նաև Իսպանիայի սուպերգավաթակիր։ Այսպիսով «թագավորական» ակումբը իր տիտղոսների քանակը հասցրեց 95-ի, իսկ «Բարսելոնան» ունի 94 տիտղոս։

Նշենք, որ «Ռեալը» «Բարսելոնային» գերազանցում է Լա լիգայում(35-ը 26-ի դեմ) և ՉԼ-ում(13-ը 5-ի դեմ ) նվաճած տիտղոսների քանակով, սակայն «Բարսելոնան» այդ ցուցանիշով «Ռեալին» գերազանցում է Իսպանիայի գավաթում(31-ը 19-ի դեմ) տոնած հաղթանակներով։