Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում Կրոսը կրկնել է Մյուլերի գրանցած արդյունքը

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում (4։3) կրկնել է իր հայրենակից Թոմաս Մյուլերի գրանցած արդյունքը։

32-ամյա գերմանացին Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչներում ընդհանուր առմամաբ անցկացրել է 15 հանդիպում և կրկնել է նախկին թիմակցի ռեկորդը։

Ի տարբերություն Մյուլերի, ով այդ 15 հանդիպումներից 11-ում է եղել մեկնարկային կազմում Կրոսը բոլոր 15 հանդիպումներն էլ մեկնարկել առաջին րոպեներից