«Էվերթոնի» ֆուտբոլիստները ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում բոլորից շատ են դիմել կեղծարարության

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստները կեղծարարության (սիմուլյացիայի) համար արժանացել են 12 դեղին քարտի։

Այդ 12 դեղին քարտերի ուղիղ կեսը ստացել են «Էվերթոնի» խաղացողները, ովքեր փաստացի ընթացիկ մրցաշրջանում բոլորից շատ են դիմել կեղծարարության։

Հատկանշական է, որ Ֆրենկ Լեմպարդի սաները այդ վեց կեղծարարություններից երեքը կատարել են իրենց սկզբունքային մրցակից «Լիվերպուլի» հետ կայացած խաղերում։