«Ռայոն» միակն է անցած 24 տարում, որին հաջողվել է նման արդյունքի հասնել «Բարսելոնայի» հետ խաղերում

Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Ռայո Վալեկանոն» մրցակցի դաշտում հաղթեց «Բարսելոնային» (1:0): Թիմը կատալոնացիներին հաղթել էր նաև առաջին շրջանի մրցավեճում: 1997/98 մրցաշրջանից սկսած «Ռայո Վալեկանոն» դարձավ առաջին թիմը, որը Լա Լիգա վերադառնալուց հետո կարողանում է հաղթել «Բարսելոնային» առաջնության երկու խաղում:

«Ռայո Վալեկանոն» պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց «Նոու Կամպում»: Առաջին անգամ դա արել էր 2000 թվականին՝ հաղթելով 2:0 հաշվով: