Բրունո Ֆերնանդեշը հակառեկորդ է գրանցել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կրկնել է 25 տարվա վաղեմության հակառեկորդ` մանկունյական ակումբում։

27-ամյա կիսապաշտպանը վերջին 25 տարիների ընթացքում դարձել է «Կարմիր սատանաների» առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում երկու անգամ վրիպել է 11 մետրանոց նշակետից։

Պորտուգալացուց առաջ նման տխուր վիճակագրությամբ վերջին անգամ աչքի էր ընկել մանչեսթերյան ակումբի անգլիացի հարձակվող Թեդի Շերինգհեմը՝  հեռավոր 1997/98 թվականներին կայացած մրցաշրջանում։