«Բարսելոնան» գլխով խփած գոլերի քանակով ունի Եվրոպական թոփ-5 լիգաների լավագույն արդյունքը

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդատի»(1։0) հետ խաղում Օբամեյանգի գլխով խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»։ Սա կատալոնական ակումբի այս մրցաշրջանում Լա լիգայում խփած 16-րդ գլխով գոլն էր։ Այդ ցուցանիշով «Բարսելոնան» և «Ռենը» գրանցել են Եվրոպական թոփ-5 լիգաների լավագույն արդյունքը։