Խոակինը Լա Լիգայի առաջին ֆուտբոլիստն է, որը 200 պարտություն է կրել

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի «Էլչեի»  հետ խաղում «Բետիսի» մեկնարկային կազմում էր ընդգրկված կիսապաշտպան Խոակին Սանչեսը, որի թիմը 1:0 հաշվով զիջեց մրցակցին։ 40-ամյա Խոակինը Լա լիգայի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը կրել է 200 պարտություն: