Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի՝ «Օսասունայի»(3։1) հետ հանդիպումը «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի համար 100-րդ խաղն էր Լա լիգայում, իսկ ահա Ռոդրիգոյի համար այս խաղը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 100-րդ հանդիպումն էր։ Նշենք, որ 23-ամյա Վալվերդեն 100 խաղերում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ռոդրիգոն՝ 13 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։